ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀԺԿ-ն համագումար կանի

ՀԺԿ-ն համագումար կանի
07.02.2014 | 01:37

Մեր տեղեկություններով, առաջիկայում կայանալու է ՀԺԿ համագումարը, որը հերթականն է, և արտառոց ոչինչ սպասել պետք չէ, զուտ աշխատանքային, կազմակերպական հարցեր են քննարկվելու։ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես մեր աղբյուրը տեղեկացրեց, մտադիր չէ մեծ կազմով ու շատ հյուրերով կազմակերպելու իր միջոցառումը։ Ավելին, հնարավոր է համագումարն անցկացվի ՀԺԿ-ի գրասենյակի դահլիճում։ Չի բացառվում, որ ներկա լինի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք Ստեփան Դեմիրճյանին, ով ասաց, թե համագումարի կազմակերպական ու այլ հարցեր դեռ քննարկման և որոշակիացման փուլում են։ «Շուտով ամեն հարցի պատասխանը կստանաք։ Մոտակա մեկ ամսվա ընթացքում հստակեցում կլինի»,- ասաց ՀԺԿ ղեկավարը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ